Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
**Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի**
Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքնությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված` «Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտի գիտական խնդիրները և տվյալ փորձաքննությունների կիրառումը դատական գործընթացներում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:
Միջոցառմանը ներկա էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան նաև ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում նաև Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Տ.Մամյանը:
Միջոցառման շրջանակներում հրատարակված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածույում ներառվել են նաև Բյուրոյի փորձագետների կողմից ներկայացված մի շարք գիտական հոդվածներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:
28 Դեկտեմբեր 2016